-
17.11.2014|
00:37
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
15.11.2014|
18:38
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
-
15.11.2014|
18:30
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:
-
15.11.2014|
18:27
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում Մեծ քսանյակի այսօր մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի առանցքային թեման է դարձել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում:
-
15.11.2014|
13:07
Քաղաքական ու դիվանագիտական ի՞նչ մեկնաբանություն ու բացատրություն կտան այսօր ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ հայկական ուղղաթիռի խոցման վերաբերյալ:
-
15.11.2014|
11:55
Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
-
14.11.2014|
21:40
Նոյեմբերի 14-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին և երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը։
-
14.11.2014|
21:38
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու (հայերեն, թուրքերեն) մենագրության շնորհանդեսը։ 500 տպաքանակով տպագրված գրքի խմբագիրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։
-
14.11.2014|
21:35
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, Համաժողովրդական շարժման ընթացքը, Կոնգրեսի հետագա անելիքները:
-
14.11.2014|
21:27
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։